Բիզնես 

Մարիխուանան բարձրացնում է Քոլորադոյի տնտեսության մակարդակը

analitik.am

Ամերիկյան Քոլորադո նահանգում մարիխուանայի օրինականացումից հետո առաջին շաբաթվա ընթացքում ստացվող եկամուտը գերազանցել է 5 մլն դոլարը:


Հաղորդում են, որ այդ ընթացքում թմրանյութ ձեռք է բերել ավելի քան 100 հազար բնակիչ, 1,5 անգամ աճել է դրա վաճառքով զբաղվող առեւտրական կետերի թիվը: Դրա հետ մեկտեղ Քոլորադոյի օդանավակայաններում խստացրել են վերահսկողությունը. արգելվում է մարիխուանայի դուրս բերումը:


Այժմ թմրանյութի օրինականացման համար պայքարող ակտիվիստները պահանջում են օրինականացնել ֆինանսական ինստիտուտները, որոնք կաշխատեն թմրանյութի վաճառքի հետ կապված բիզնեսի հետ, հաղորդում է Euronews-ը ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:


Նշվում է, որ մարիխուանայի վաճառքից ստացվող եկամուտի մեկ հինգերորդ մասը՝ մոտ 1 մլն դոլար, ուղղվում է նահանգի գանձարան: Այդ միջոցները կօգտագործվեն նոր դպրոցների, ճանապարհների շինարարության, սոցիալական մյուս նախագծերի իրականացման վրա: Մարիխուանայի օրինականացման կողմնակիցները եւս մեկ անգամ ընդգծում են, որ հակառակ դեպքում այդ միլիոնները կլինեին ընդհատակյա վաճառականների ու քրեական կառույցների ձեռքում:


2014թ.-ի սկզբից Քոլորադոյում 348 արտոնագիր են տրամադրել ընկերություններին, որոնք կզբաղվեն թմրանյութի արտադրությամբ ու տարածմամբ:

Նույն շարքից