Բիզնես 

Պարագվայը հրաժարվել է վճարել պարտքերը շվեյցարական բանկերին

analitik.am

Պարագվայի իշխանությունները հրաժարվել են վճարել երկրի 1980-ականների բռնապետության ժամանակ վերցված 85 միլիոն դոլարի հասնող պարտքերը շվեյցարական մի քանի բանկերին: Նրանք այդ պարտքերն անվանել են անօրինական:


1993թ. ինը շվեյցարական բանկեր 1986-1987թթ. Պարագվայի հյուպատոս Գրամոնտ Բերեսի կողմից ձեւակերպված պարտամուրհակները  չմարելու վերաբերյալ հայց էին ներկայացրել: Համարվում է, որ դա կատարվել էր բռնապետ Ալֆրեդո Ստրեսների համաձայնութամբ: 


2005թ. Շվեյցարիայի Դաշնային դատարանը Պարագվային պարտավորեցրել էր բանկերին վճարել 85 միլիոն դոլար: 

 
Երկրի դատախազ Ռոբերտո Մորենոն նշել էր, որ այդ պարտամուրհակներն անօրինական են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լատինամերիկյան լրատվամիջոցները:

Պարագվայի իշխանությունները պատրաստվում են դիմել Հաագայի Միջազգային դատարան:

Նույն շարքից