Բիզնես 

Եվրոպայի ամենաէժան քաղաքները

analitik.am

Ամերիկյան Price of Travel վերլուծական պորտալը ներկայացրել է Եվրոպայում հանգստի համար ամենաբյուջետային քաղաքների ցուցակը՝ Europe Backpacker Index 2014-ը:

 

Վարկանիշային ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով քաղաքում անցկացրած մեկ օրվա գումարը։ Ամենաէժանը Բուխարեստն է (24.69 դոլար), ամենաթանկը՝ Ցյուրիխը (123.6 դոլար)։ Բյուջեն ձևավորվել է էկոնոմ դասի հյուրանոցում մնալու, հասարակական տրանսպորտից օգտվելու, տեսարժան վայր այցելելու, սնվելու գներից ելնելով։

 

Նման ցուցակ Price of Travel-ը կազմում է 4-րդ տարին անընդմեջ։ 2014թ. դրանում փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված տարադրամի փոխարժեքների տատանումների հետ։

 

Ընկերության հիմնադիր Ռոջեր Ուեյդը Forbes-ի հետ զրույցում նշել է, որ, օրինակ, Ստամբուլը հայտնվել է ամենաէժան քաղաքների շարքում թուրքական լիրայի անկման պատճառով։ Ֆունտ ստեռլինգը և եվրոն ամրապնդվել են, այդ պատճառով էլ Լոնդոնը և Փարիզը, օրինակ, ավելի էժան չեն դարձել։ Չեն փոփոխվել նաև Արևելյան Եվրոպայի քաղաքների դիրքերը՝ Կրակովը, Բուդապեշտը, Պրահան շարունակում են մնալ ավելի մատչելի, քան արևմտաեվրոպական մայրաքաղաքները։

 

1. Բուխարեստ (Ռումինիա)
Մեկ օրվա բյուջեն՝ 24.69 դոլար


2. Կիև (Ուկրաինա)
Մեկ օրվա բյուջեն՝ 25.61 դոլար


3. Սոֆիա (Բուլղարիա)
Մեկ օրվա բյուջեն՝ 26.32 դոլար


 4. Բելգրադ (Սերբիա)
Մեկ օրվա բյուջեն՝ 28.27 դոլար


5. Կրակով (Լեհաստան)
Մեկ օրվա բյուջեն՝ 28.87 դոլար


6. Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)
Մեկ օրվա բյուջեն՝ 29.26 դոլար



7. Բուդապեշտ (Հունգարիա)
Մեկ օրվա բյուջեն՝ 33.12 դոլար


8. Ռիգա (Լատվիա)
Մեկ օրվա բյուջեն՝ 33.21 դոլար


9. Ստամբուլ (Թուրքիա)
Մեկ օրվա բյուջեն՝ 35.89 դոլար


10. Վարշավա (Լեհաստան)
Մեկ օրվա բյուջեն՝ 37.29 դոլար
 



Նույն շարքից