Բիզնես 

Արևմուտքը կվերադարձնի Իրանի փողերը

analitik.am

Միջուկային ծրագիրը դադարեցնելու փոխարեն Իրանը կստանա իր 4,2 միլիարդ դոլարի սառեցված ակտիվները: 


Թեհրանն իր 4,2 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների 550 միլիոն դոլարի չափով առաջին տրանշը կստանա փետրվարի 1-ին: 
Սպասվում է, որ Թեհրանը 450 միլիոն դոլարի հաջորդ տրանշը կստանա մարտի 1-ին: Հետագա վճարումները տեղի կունենան 2014թ. մարտի 7-ին, 10-ին եւ ապրիլի 15-ին, մայիսի 14 –ին, հունիսի 17-ին և հուլիսի 20-ին:  


Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիայում համաձայնություն էր ձեռք բերվել, որ 2013թ. նոյեմբերին Իրանի և «վեցյակի» պայմանավորվածությունները կսկսեն իրականացնել հունվարի 20-ին: Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի` միջուկային ծրագիրը դադարեցնելու դիմաց Թեհրանը կստանա իր 4,2 միլիարդ դոլար սառեցված ակտիվները, որոնք կվճարվեն տրանշներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից