Բիզնես 

Վիրտուալ տարադրամի աշխարհում առաջին պահուստը Լոնդոնում

analitik.am

Մեծ Բրիտանիայի մայարքաղաքում բացվել է վիրտուալ տարադրամի աշխարհում առաջին պահուստը՝ Bitcoin-ը, որը տարադրամի սեփականատերերին երաշխավորում է իրենց գումարի լիարժեք պահպանումը:


Elliptic Vault կոչվող պահուստը կիրառում է bitcoin-ի պահպանման «խորը» տեխնոլոգիա, երբ տարադրամի հասանելիությունը կոդավորված է ու ֆիզիկապես անջատված ինտերնետից:


Bitcoin-ի պահպանման խնդիրն այն է, որ այն կորցնելու կամ գողացվելու դեպքում դրանք հետ վերադարձնել կամ վերականգնելն անհնար է:  Նախագիծն իրականացնում է Lloyds of London-ը, որն աշխարհում ամենախոշոր ու ամենահին ապահովագրական շուկան է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով BBC-ն:

Նույն շարքից