Ֆեյսբուք 

Ողջույն ՀՀ ոստիկանությանը և հատուկ` ոստիկանապետին… Զգու´յշ…նախկին պատգամավոր

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր էջում գրում.

«Մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…

Վերջին շրջանում Ն.Փաշինյանի ամբոխահաճո ելույթները («Արցախը Հայաստան է և` վերջ») և հասարակության մեջ ուրույն «քաղաքական» ստորագրություն ունեցող ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները անթաքույց հուշում են, որ գործող վարչապետը արդեն նախաձեռնում և անցնում է` «Կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա» ծրագիր-կարգախոսի իրականացմանը:

Հիշում եք` «Կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտնի լոզունգ-սպառնալիքը. սա նույնի առավել ցինիկ և հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ հոգեվիճակ-ծրագիր է և հանդիպումների տրամաբանությունն էլ հենց դա է հուշում:

Այստեղ հատուկ ուզում եմ զգուշացնել և հորդորել որոշ ուժերի ներկայացուցիչներին, որ այդ հանդիպումներից շատ չոգևորվեն ու չփորձեն հոխորտալ, թե մենք թույլ չենք տա… Եվ մի փորձեք երեսպաշտորեն, հասարակության էմոցիան գողանալով և նրան մոլորեցնելով` թե, իբր, թույլ չեք տա հների վերադարձը, վստահ լինելով, որ դա իրական չէ, բայց իրականում անձնական ինչ-ինչ քաղաքական շահերով առաջնորդվելով, աներկբա պաշտպանել գործող վարչապետին ընդդիմացող բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից և հոխորտալ նրանց հասցեին:

Խորհուրդս` մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…

Հ.Գ. Ողջույն ՀՀ ոստիկանությանը և հատուկ` ոստիկանապետին… Զգու´յշ…»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից