Բիզնես 

Մոտ ապագայում թանկացումներ չեն լինի

analitik.am

«Իրազեկ և պաշտպանվածսպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ անցած տարվա դեկտեմբերին էական թանկացումներ չեղան, քանի որ ամբողջ տարվա ընթացքում աստիճանական թանկացումներ էին եղել: «Անցած տարի՝ 2013 թվականին,ապրանքներն աստիճանական այնքան էին թանկացել, որ դեկտեմբերին հասան պիկին, և շատ լուրջ թանկացումներ դժվար թե լինեին»:

Անդրադառնալով դեկտեմբերի վերջին նկատված ձվի դեֆիցիտին՝նա նշեց, որ դա եղել է գյուղատնտեսության նախարարության բացը, սխալ հաշվարկի արդյունք: Ըստ նրա՝ ձվի դեֆիցիտն առաջացավ այն պահին, երբ վերջացավ տեղական արտադրանքը, մի քանի ժամ հետո միայն ներմուծված ձուն մատակարարվեց վաճառքի կետերին: «Ինքնաբավության հետ կապված խնդիր կա, մենք ինքնաբավ երկրից ներմուծող երկրի վերածվեցինք: Հենց դեկտեմբերի 31-ին իրացման մի քանի կետերից տեղեկություն ստացա, որ ձու չի եղել, բայց ցերեկվա ժամերին արդեն բերել, լրացրել են, և թանկացում էլ չեղավ.սա ավելի շատ սխալ հաշվարկ էր»,- ասաց նա: 

Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում թանկացումներ չեն լինի, եթե լինեն, կլինեն մայիս-հունիս ամիսներին: Թանկացումները հիմնականում պայմանավորված կլինեն մաքսատան մուծումներով,տեղական շուկան ներկրվող ապրանքները ինչքան կթանկացնի՝ պրն Պիպոյանը դժվարացավ կանխատեսել: Մեր այն հարցին, թե էժանացում կնկատվի՞ շուկայում, նա պատասխանեց՝ ոչ. «Ցավոք սրտի, եթե մեր երկրում ինչ-որ բանի գին է նվազում, դա վատ օրից է: Կան ապրանքներ, որոնց գները պետք է չնվազեն, և երբ Հայաստանում,օրինակ,մսամթերքը իրատեսական գնից ցածր է, նշանակում է, որ գնողունակությունը ցածր է, իրացնելու համար գինը պետք է նվազեցնել»: 

Նույն շարքից