Բիզնես 

Իրանը 550 մլն դոլար կստանա արտասահմանում սառեցված հաշիվներից

analitik.am

Իրանի իշխանությունները երկրի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ եկած պատմական համաձայնության շրջանակներում արտասահմանում սառեցված հաշիվներից 550 մլն դոլար կստանան։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Reuters-ին հղումով, արևմտյան պատժամիջոցների պատճառով Իրանն արտասահմանում սառեցված հաշիվներին ընդհանուր առմամբ 4.2 մլրդ դոլար ունի, որոնցից տևական ժամանակ չի կարողանում օգտվել։

Այդ գումարից 550 մլն-ը Թեհրանը կստանա փետրվարի 1-ին, իսկ մնացած մասը՝ մինչև հուլիս։

 

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին ժնևյան բանակցությունների շրջանակներում Իրանն ու միջնորդ «վեցյակը» համաձայնվել են ժամանակավոր դադարեցնել Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագիրը, ինչի դիմաց Արևմուտքը խոստացել է վերացնել կամ էլ մասնակի թուլացնել իսլամական պետության դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այժմ հայտնի է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից։

Նույն շարքից