Բիզնես 

Եվրոպական կենտրոնական բանկը ներկայացրել է 10 եվրոյանոց թղթադրամ

analitik.am

Եվրոպական ԿԲ-ն գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ներկայացրել է  10 եվրոյանոց թղթադրամ, որը շրջանառության մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի քսաներեքից:


ԵԿԲ հաղորդագրությունում ասվում է, որ նոր թղթադրամը կշարունակի եվրո-թղթադրամների երկրորդ կատարելագործված խմբաքանակը, որոնք շրջանառության մեջ կդրվեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Մեկ տարի առաջ ներկայացվել էր հինգ եվրո արժողությամբ թղթադրամը, իսկ նախորդ տարվա մայիսից այն արդեն շրջանառության մեջ էր դրվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոտին»:


Թղթադրամների նոր խմբաքանակը կոչվում է «Եվրոպա»՝ ի պատիվ հին հունական առասպելաբանության հերոսուհու:

Նույն շարքից