Բիզնես 

Վրաստանում կստեղծեն Ձեռներեցության զարգացման գործակալություն

analitik.am

Մոտ ապագայում Վրաստանում ծրագրվում է ստեղծել Ձեռներեցության զարգացման գործակալություն: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Դմիտրի Կումսիշվիլին՝ կոմերցիոն բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Ըստ նրա՝ գործակալությունը ստեղծվում է, որպեսզի Վրաստանում աջակցություն ցուցաբերվի սկզբնավորվող բզնեսին, հաղորդում է Գրուզիա Online-ը:


«Այսօրվա դրությամբ մենք տեղեկություններ ենք ներկայացրել այն մասին, թե ինչ խթանիչ գործողություններ են իրականացվելու տնտեսական թիմի կողմից՝ շատ կարճ ժամանակահատվածում: Մենք նաեւ տեղեկություններ ենք տրամադրել նոր գործակալության ստեղծման մասին, որը կոչվելու է Ձեռներեցության զարգացման գործակալություն»,-հայտարարել է Կումսիշվիլին:

Նույն շարքից