Բիզնես 

Կաթնամթերքի արտադրության ոլորտն աշխատում է վնասով

analitik.am

Այսօր կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ Հայաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտը ծանր կացության մեջ է գտնվում՝ նշելով հիմնական պատճառները: 

«2010թ.-ից սկսված՝ կերի և այլ գործոնների թանկացմամբ պայմանավորված՝ տեղական հումքի գինն աճել է 50%-ով, իսկ միջազգային շուկայում՝ կարագի ու չոր կաթի գինը՝ էլ ավելի մեծ չափով: Հույս ունենալով, որ հումքի գները կվերադառնան նախկին մակարդակին Հայաստանում արտադրողները մշտապես զսպել են կաթնամթերքի գնաճը ներքին ռեսուրսների և վարկերի հաշվին, մինչդեռ ԱՊՀ և եվրոպական երկրներում կաթնամթերքը, հումքի գնաճին համաչափ, տարեցտարի թանկացել է՝ արդյունքում 40-50%-ով բարձր լինելով հայաստանյան գներից: 2013թ. կաթի 25%, չոր կաթի 55% ու կարագի 29% թանկացումները, ցույց տվեցին, որ այս միտումն արդեն վտանգավոր բնույթ է կրում, իսկ գների անհամաչափ ցածր մակարդակի արդյունքում կաթնամթերքի արտադրության ոլորտը շարունակում է մնալ վնասաբեր»,-նշել է Բունիաթյանը:

Նույն շարքից