Բիզնես 

Հունգարիան 10 մլրդ եվրո ռուսական վարկ կստանա

analitik.am

Ռուսաստանը Հունգարիային 10 մլրդ եվրո պետական վարկ կտրամադրի «Պակշ» ատոմակայանի երկու նոր էներգաբլոկների կառուցման համար: Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Նրա խոսքով, վարկի չափն առայժմ քննարկվում է եւ կարող է վերջնարդյունքում 10 միլիարդից պակաս լինել:


Հունվարի 14-ին Մոսկվան եւ Բուդապեշտը ատոմակայանի երկու նոր բլոկերի կառուցման համաձայնագիր են ստորագրել, ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո:


Նախկինում հաղորդվում էր, որ Հունգարիան մտադիր է «Ռոսատոմին» ընտրել ԱԷԿ-ի շինարարությունն ավարտելու, քանի որ միայն ռուսական ընկերությունն է պատրաստ նախնական ֆինանսավորում տրամադրել:

Նույն շարքից