Բիզնես 

Գազի գնի բարձրացման հետևանքով փակվում են ջերմոցները

analitik.am

Հայաստանում գազի գնի բարձրացման հետեւանքով փակվում են ջերմոցները: Այս մասին հայտնել է Հայաստանի ջերմոցագործների միության նախագահ Պողոս Գևորգյանը: Նրա խոսքով միայն լոլիկի սերմեր ջերմոցագործներն այս աշնանը 300 հազար անգամ քիչ են գնել:


«Բերեմ մի քանի օրինակ. Գետափնյա եւ Դարակերտ գյուղերն Արարտյան դաշտում: Նրանք պարզապես խողովակները որպես մետաղի ջարդոն են վաճառել: Դարակերտից էլ մի ընտանիք այդ գումարով տոմսեր է գնել ու մեկնել երկրից: Հայաստանում ծաղիկ աճեցնողներից մեկը կես հեկտար մակերեսով ջերմոց ուներ: Այժմ նա գրեթե ոչինչ չունի: Փակվել են ջերմոցները Սեւանում, քանի որ անցյալ սեզոնն ավարտվել էր 200 հազար դրամի կորստով: առաջին հայացքից այդքան էլ մեծ գումար չէ, սակայն որտեղից գտնել այն»,- հայտարարել է Գեւորգյանը:Այս պահին միության անդամներից մեկը դատական գործընթացի մեջ է «ՀայՌուսգազարդի» հետ, բողոքները համաձայնագրի պայմանների նկատմամբ հարուցում են ջերմոցային տնտեսությունների խստ դժգոհությունը:


«Դժգոհ են նաեւ կալորիականությունից: Այ-մ մեր միության անդամները 30 տոկոսով ավել գազ են վառում անհրաժեշտ ջերմաստիճանի համար: Ինչպես է այդպես ստացվում, մենք էլ չենք հասկանում, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում»,- հայտարարել է Գեւորգյանը:Ընդհանուր առմամբ այս տարի ջերմոցային մշակաբույսերը կրճատվել են 12 հեկտարով: Չափը համեմատաբար մեծ չէ. հանրապետությունում առկա  145 հա ջերմոց, իսկ պոլիէթիլենայինն էլ ներառյալ՝ 500 հա: Սակայն ջեռուցվող սեզոնի դժվարությունները դեռ պետք է հաղթահարել:Հիշեցենենք, որ հուլիսի 7-ից Հայաստանում գազը 243 դոլարից սկսեց արժենալ 277 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց խոշոր բաժանորդների համար(ամսեկան 10 հազար խորանարդ մետր գազ) եւ 132-ից 156 հազար դրամ(մոտ 380 դոլար): Ջերմոցային տնտեսությունների մեծ մասը ստիպված է բարձր գնով վճարել՝ փոքր ծավալների պատճառով:

Նույն շարքից