Բիզնես 

ԵՄ-ն ապագայում վարկատու «եռյակի» կարիքը չի ունենա

analitik.am

Եվրոպական միությունը ժամանակի հետ կդադարի զգալ միջազգային վարկատու «եռյակի»՝ Եվրոպական հանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ու Եվրոպական կենտրոնական բանկի կարիքը (ԵԿԲ)։ Նման կարծիք է հայտնել 2003-2011թթ. ընթացքում ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ժան Կլոդ Տրիշեն։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, նախկին պաշտոնյան այս մասին ասել է Ստրասբուրգում եվրախորհրդարանականների հարցերին պատասխանելու ժամանակ։

 

Տրիշեի կարծիքով՝ ԵՄ-ում նոր հակաճգնաժամային մեխանիզմը կառուցված է լինելու ոչ թե խնդիրների լուծման ուղիների որոնման, այլ այդ խնդիրների կանխարգելման սկզբունքի հիման վրա։

 

«Վարկատու «եռյակի» կոնցեպտն աստիճանաբար կվերանա։ ԵՄ-ում ավելի խիստ հիմնարար համաձայնությունները ՝ տնտեսական աճի մինիմալ տեմպերի ու պետպարտքի առավելագույն չափի վերաբերյալ, թույլ չէին տա Հունաստանի ու Պորտուգալիայի պես երկրների իշխանություններին իրենց տնտեսությունները հասցնել անկման»,-ասել է Տրիշեն

Նույն շարքից