Բիզնես 

2014-ին համաշխարհային ՀՆԱ աճի տեմպերը 3.2%-ով կավելանան

analitik.am

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերն առաջիկա տարիներին կլինեն դանդաղ, սակայն անշեղորեն կավելանան: Այս մասին է վկայում Համաշխարհային բանկի զեկույցը:

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային ՀՆԱ աճի տեմպերը 2013-ի 2.4 տոկոսից կավելանան՝ 2014-ին դառնալով 3.2 տոկոս: Ինչ վերաբերում է հաջորդ երկու տարիներին, այդ ցուցանիշը կաճի ավելի դանդաղ՝ 2015-ին այն կկազմի 3.4, իսկ 2016-ին՝ 3.5 տոկոս:

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ զարգացող երկրներում տնտեսությունն ընդհանուր առմամբ առաջիկա 3 տարիներին կաճի 5.3-5.7 տոկոսով: 

Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա այնտեղ այս տարի ՀՆԱ աճը կկազմի 2.2 տոկոս, ինչը զգալիորեն բարձր է անցած տարվա 1.3 տոկոսանոց ցուցանիշից: Հաջորդ երկու տարիներին կայունություն կլինի, և ՀՆԱ-ն տարեկան կավելացնի 2.4 տոկոս աճ:

Նույն շարքից