Բիզնես 

Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված միլիարդատերը դատապարտվել է հարկերից խուսափելու համար

analitik.am

Ամերիկացի միլիարդատեր Թայ Ուորները՝ «Տու» ընկերության սեփականատերը, Չիկագոյի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման հարկերից խուսափելու համար: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ նրա ընկերությունը փափուկ խաղալիքների խոշորագույն արտադրողն է:

Ըստ հետաքննության տվյալների՝ 69-ամյա Ուորները չի վճարել շվեյցարական բանկերում գտնվող 25 միլիոն դոլարի հարկերը: Անցյալ տարվա աշնանը նա խոստովանել էր իր մեղքը և համաձայնվել երկրի իշխանություններին վճարել ռեկորդային՝ 53,5 միլիոն դոլարի տուգանք:

Ուորներին սպասվում էր 5 տարվա ազատազրկում, սակայն դատավորը որոշել է սահմանափակվել պայմանական ազատազրկմամբ: Բացի այդ ՝միլիարդատերը դատապարտվել է 500 ժամ հասարակական աշխատանքի: 

Նույն շարքից