Միջազգային Սպորտ 

Դասթին Պուարյեն մարտահրավեր է նետել Մաքգրեգորին

analitik.am

Ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեն մենամարտի է հրավիրել UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին:

«Հիմա պետք է մտածել Քոնորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու մասին»,-թվիթերյան իր էջում գրել է Պուարյեն։

Պուարյեի և Մաքգրեգորի մենամարտը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին: Մաքգրեգորը հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով:

Նույն շարքից