Բիզնես 

BMW-ն 2013-ի վաճառքների արդյունքում ռեկորդ է սահմանել

analitik.am

Գերմանական BMW Group կոնցերնը նախորդ տարվա վաճառքների արդյունքում ռեկորդ է սահմանել: Վերջինիս են պատկանում BMW, MINI եւ Rolls-Royce բրենդերը:


«Մեր բոլոր երեք բրենդերը ռեկորդներ են սահմանել: Ընդհանուր առմամբ, մենք կարողացել ենք մեկ տարվա ընթացքում իրացնել 1,964  մլն ավտոմեքենա: Դա խոսում է այն մասին, որ պրեմիում-ավտոմեքենաների շուկայում մեր դիրքերը ինչպես արբեւէ ամուր են»,-հայտարարել են Դեթրոյտում North American International Auto Show-ի ներկայացուցիչները:


Նշվում է, որ վաճառքների պիկը գրանցվել է դեկտեմբերին, երբ իրացվել է մոտ 186,8 հազար ավտոմեքենա:

Նույն շարքից