Բիզնես 

Ժերար Դեպարդյեն ավիաընկերություն է ստեղծել

analitik.am

Ժերար Դեպարդյեն Բելգիայում Cyran'R ավիաընկերությունն է հիմնադրել: Այն գրանցվել է դեռեւս նոյեմբերի տասնվեցին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հունվարի տասնհինգին; Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով բելգիական L’Echo պարբերականը:



Նշվում է, որ ավիափոխադրողի անվանումը՝ Cyran'R, պատահաբար է ընտրվել: Այն կապված է «Սիրանո դը Բերժերակ» ֆիլմի հետ, որում Դեպարդյեն խաղացել է հանրահայտ բանաստեղծի դերը:



Ներկայումս փոխադրողն ունի ընդամենը մեկ մասնավոր ինքնաթիռ:

Նույն շարքից