Բիզնես 

Թբիլիսին Աբխազիայում McDonald’s կբացի

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կդիտարկի Աբխազիայում  արագ սննդի McDonald’s ռեստորաններ բացելու հարցը:  Այս մասին հայտարարել է վրացի գործարար Թեմուր Չկոնիան՝ վարչապետի հետ հանդիպումից հետո:


«Վարչապետը խոստացել է, որ մանրամասն կուսումնասիրի այդ թեման եւ կպատասխանի ինձ: Կդիտարկվեն հարցի քաղաքական եւ իրավական կողմերը», – ասել է գործարարը, հայտնում են վրացական լրատվամիջոցները:


Վրաստանում McDonald’s-ի  սեփականատեր Չկոնիան ընդգծել է, որ առանց իր թույլտվության հանրապետությունում արգելված է արագ սննդի ռեստորանների կառուցումը:


«Նույնիսկ եթե քարտեզ գոյություն ունենար, որտեղ Աբխազիան անկախ նշվեր, միեւնույն է, այնտեղ McDonald's պետք է ես կառուցեմ, կամ էլ պետք է կառուցվի իմ թույլտվությամբ», — ընդգծել է գործարարը:


Ավելի վաղ Չկոնիան հայտնել էր, որ ծրագրում է McDonald's բացել Աբխազիայում, եւ որ մտադիր է համապատասխան բանակցություններ սկսել տեղի իշխանությունների հետ՝ Սոչիի օլիմպիադայից հետո: 


«Coca-Cola Bottlers Georgia» ընկերության հիմնադիր գործարարը ցանկանում է Աբխազիա ներմուծել նաեւ «Coca-cola» ընկերության արտադրանքը, որը, իր խոսքով, այժմ ապօրինի այնտեղ է հայտնվում Ռուսաստանից: 


Ըստ վրացական օրենքների՝ առանց Վրաստանի կառավարության թույլտվության Աբխազիայի տարածքում ցանկացած բիզնես արգելված է:

Նույն շարքից