Բիզնես 

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը սպառնացել է երկիրը դուրս բերել ԵՄ-ից

analitik.am

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը սպառնացել է երկիրը դուրս բերել Եվրամիությունից, եթե Բրյուսելը հրաժարվի բարեփոխումներից։

 

«ԵՄ-ի ղեկավարությունը պետք է շտապ տնտեսական բարեփոխումներ իրականացնի։ Եվրոպայի առաջ պարզ ընտրություն է դրված՝ կամ բարեփոխումներ, կամ մայրամուտ։ ԵՄ-ի համար ռիսկ են ներկայացնում ոչ թե բարեփոխումների կողմնակիցները, այլ նրանք, ովքեր դա չեն ուզում»,- նշել է նախարարը։

 

Օսբորնի քննադատությունը փորձագետները գնահատում են որպես մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում պահպանողականների դիրքերն ամրապնդելու փորձ։

 

Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում ուժեղացել են այն քաղաքական ուժերի դիրքերը, որոնք պնդում են երկիրը ԵՄ-ից դուրս բերելու հարցում։ 

Նույն շարքից