Բիզնես 

ԱԱԾ-ն 927 կգ հերոին Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարում

analitik.am

Շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց:

 

Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից: 

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն շարքից