Բիզնես 

Իռլանդիան բարձրացել է «աղբ» մակարդակից

analitik.am

Moody's  գործակալությունը բարձրացրել է Իռլանդիայի վարկանիշը՝ «աղբ» մակարդակից  հասցնելով մինչեւ ներդրումայինի, ինչպես նաեւ գնահատման վարկանիշը «դրականի» է փոխել: Իռլանդիային տվել են Baa3/P-3 գնահատական, որը նշանակում է, որ երկրում դեֆոլտի հնարավորությունը նվազագույն է:


Գործակալության փորձագետները վարկանիշը բարձրացրել են Իռլանդիայի տնտեսության հնարավոր աճի հիման վրա, որը բյուջետային շարունակական համախմբման հետ զուգահեռ նպաստում է  կառավարության պարտքի բեռի նվազմանը: Նրանք նաեւ հաշվի են առել ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից աջակցության ծրագրի ավարտը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Իռլանդիան դուրս էր եկել ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հակաճգնաժամային ծրագրից:


Իռլանդիան հայտարարել է տնտեսական ինքնիշխանութունը վերականգնելու մասին: 2011թ. ամռանը Moody's-ը վարկանշային երեք հիմնական գործակալություններից միակն էր, որն Իռլանդիայի վարկանիշը նվազեցրել էր մինչեւ «աղբ» մակարդակի:


Այն ժամանակ, ըստ գործակալության,  երկրի վարկանշի նվազեցումն արտացոլում էր «աճող հավանականությունը, որ 2013թ. վերջին ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի գործող ֆինանսական ծրագրի ավարտից հետո Իռլանդիան հետագայում էլ պաշտոնական պաշտոնական աջակցության  կարիք կունենա, մինչեւ չկարողանա վերադառնալ փոխառության մասնավոր շուկա»:

Նույն շարքից