Բիզնես 

Սնանկացած ամերիկացի գործարարը մեկ մլն դոլարի կարողություն է շահել

analitik.am

Սնանկացած ամերիկացի գործարարի բախտը բերել է. նա 20 դոլարով ակնթարթային վիճակախաղի տոմս է գնել Մասաչուսեթսի նահանգի վենզալցակայաններից մեկում եւ 50 հազար դոլար շահել՝ միաժամանակ դառնալով միլիոն դոլարանոց կարողության տեր: Պարզվել է, որ կանոնների համաձայն, որը ներդրվել է Սուրբծննդյան տոների առթիվ, հաջողական տոմսի սեփականատերը 20 տարի շարունակ ամեն տարի կստանա 50-հազարական դոլար:


30-մյա Ջերեմի Լաքեթը հայտարարել է, որ առաջին հերթին մտադիր է պարտքերը փակել: Ձեռնարկատերը վերջին ժամանակներս լուրջ դժվարությունների առջեւ էր կանգնել եւ ստիպված էր զգալի չափով պարտքեր վերցնել:

Նույն շարքից