Բիզնես 

Ռուսաստանում փորձել են թունավորել BP ղեկավարին

analitik.am

BP ընկերության ղեկավար Բաբ Դադլիին բարեհաջող լքել էր Ռուսաստանը, քանի որ համարում էր՝ իրեն փորձել են թունավորել: Բացի այդ, նրան ձերբակալություն էր սպառնում, ասվում է New Yorker պարբերականի հոդվածում՝ նվիրված միլիարդատեր ու օլիգարխ Լեն Բլավատնիկին, ով դարձել էր BP նավթային ընկերության գործընկեր: Հոդվածի թարգմանությունը հրապարակում է InoСМИ-ն:


BP ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել, սակայն պարբերականը նշում է, որ եթե սա ճշմարտություն է, ապա բացատրում է, թե ինչու 2008թ.-ին Դադլին հեռացավ Ռուսաստանից ու անցնել ընդհատակ:


Այս միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանալ, երբ Դադլին մոսկովյան նավթային TNK-BP ընկերության ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում. այն ստեղծվել էր ռուս չորս օլիգարխների հետ համատեղ, որոնց թվում էր նաեւ Բլավատնիկը: Այն ժամանակ BP ընկերությունն ու իր ռուս գործընկերները միմյանց հետ պատերազմական իրավիճակում էին: Եւ ինչպես միշտ, Կրեմլը օլիգարխների կողմից էր: Wikileaks-ում հայտնված փաստաթղթերից մեկում նշվում էր Դադլիի մոսկովյան բնակարան ինչ-որ անձանց ներխուժման մասին, ովքեր իրենցից հետո դատարան ներկայանալու ծանուցագիր էին թողել:


Այդ իրադարձությունների ֆոնի վրա Դադլին իրեն ֆիզիկապես վատ է զգացել, հետո պարզվել է, որ արյան մեջ թույն է առկա: Նրա վիճակը կարգավորվել է, երբ դադարել է սնվել TNK-BP ընկերության գրասենյակներում իրենց առաջարկվող սնունդը: Հուլիսի 24-ին Դադլին հայտնել էր, որ ոստիկանությունը մտադիր է ձերբակալել իրենց: Այն ժամանակ էլ նա լքեց Ռուսաստանը:


Անցյալ տարի երկու կողմերն էլ TNK-BP ընկերության իրենց մասնաբաժինները վաճառեցին «Ռոսնեֆտին» 55 մլրդ դոլարի դիմաց: իր հերթին BP-ն ստացել է «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 19.75 տոկոսը՝ այդ կերպ մնալով ռուսական օրբիտայում՝ չնայած դրա հետ կապված սարսափներին:

Նույն շարքից