Բիզնես 

Չինաստանի ՀՆԱ-ն 4-րդ եռամսյակում աճել է 7.7%-ով

analitik.am

Չինաստանի տնտեսությունն անցած տարվա չորրորդ եռամսյակում աճել է 7.7 տոկոսով՝ փոքր-ինչ գերազանցելով կանխատեսումները:

Արդյունաբերական արտադրության ծավալը դեկտեմբերին աճել է 9.7 տոկոսով՝ դանդաղելով նոյեմբերի համեմատ: Ընդհանուր առմամբ ծավալը եղել է կանխատեսումների մակարդակին: Մանրածախ առևտուրը դեկտեմբերին աճել է 13.6 տոկոսով՝ նույնպես լիովին համընկնելով սպասումներին: 

Առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում Չինաստանի տնտեսության այլ տվյալներ: Անցած տարի նոր տների վաճառքն աճել է 27 տոկոսով և հասել ռեկորդի՝ գերազանցելով 1 տրիլիոն դոլարի նշագիծը:

Հարկ է նշել նաև, որ դեկտեմբերին Չինաստանի խոշոր քաղաքներում անշարժ գույքի գներն աճել են 20 տոկոսով:

Ուրբանիզացումն ու ներդրումային պահանջարկը հանգեցնում են վաճառքի ծավալների աճի, իսկ գներն այդ ֆոնին շարունակում են աճել՝ ներկա իրավիճակը պարզաբանում են փորձագետները:

Որոշ քաղաքներում գործում են անշարժ գույքի շուկայի սառեցման միջոցառումներ՝ ներառյալ ավանսային վճարումների ու հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների բարձրացում երկրորդ բնակարան գնելու դեպքում: Շատ քաղաքների թույլատրվել է ներմուծել սեփական սահմանափակումներ, սակայն այդ գործողությունների արդյունքը սահմանափակ է:

Նույն շարքից