Բիզնես 

Nintendo-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 11%-ով

analitik.am

Nintendo-ի համար ծանր ժամանակներ են: Այսօր առավոտյան Տոկիոյում առևտրային օրվա մեկնարկին ընկերության բաժնետոմսերն էժանացել են ևս 11 տոկոսով և արժեն 13 հազար իեն՝ անցած հինգշաբթի գրանցված 16 հազար իենի դիմաց: Պատճառը Wii U խաղային սարքերի ձախողումն է և որպես հետևանք՝ շահույթի վատ կանխատեսումը: 

Դեռևս ուրբաթ Nintendo-ի ղեկավարությունը խոստովանել էր, որ Wii U սարքերի վաճառքը սպասումներից վատ ցուցանիշ է գրանցել: 

Ընթացիկ ֆինանսական տարում ընկերությունը ծրագրում է իրացնել 2.8 մլն սարք՝ 9 միլիոնի փոխարեն, որը սպասվում էր նախկինում: Կանխատեսումը նվազեցվել է 70 տոկոսով: Դա նշանակում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով օպերացիոն կորուստը կմոտենա 35 մլրդ իենի՝ չնայած նախկինում ակնկալում էին 100 մլն իենի շահույթ: Nintendo-ի համար դա նշանակում է կորուստ արդեն երրորդ տարին անընդմեջ:

Նույն շարքից