Բիզնես 

15 մլն քարտապաններ տուժել են անձնական տվյալների արտահոսքից

analitik.am

Հարավկորեական բանկերի ավելի քան 15 մլն քարտապանները տուժել են անձնական տվյալների արտահոսքից, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները: 

Հաճախորդների թվում, որոնց անձնական տեղեկությունը հայտնվել է չարագործների ձեռքին, կան պաշտոնյաներ, պատգամավորներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ ու հայտնի աանձինք: Այն մասին, թե երբ է տեղի ունեցել արտահոսքը, չի նշվում:

Չարագործների ձեռքին է հայտնվել նրանց կրեդիտ հաշվի գումարը, ընտանեկան դրությունը, քարտապանի հեռախոսահամարը և այլն: 

Դա ամենախոշոր արտահոսքն է, որը տեղի է ունեցել Հարավային Կորեայում բանկային քարտերի տերերի հետ:

 
 
 

Նույն շարքից