Բիզնես 

Տեղեկություններ, որոնք կարող են մոլորության մեջ գցել. ԱՊՊԱ

analitik.am

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն մտավախություն ունի, որ լրատվամիջոցներում ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են մոլորության մեջ գցել քաղաքացիներին:


Այս առնչությամբ նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


«Սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում լրատվամիջոցներում ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ  տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին, մասնավորապես`


• Սկսեց  շրջանառվել  տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչեւ 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա  ԱՊՊԱ  պայմանագիր, իսկ 10 օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին,  որոնք  չունեն ԱՊՊԱ պայմանագիր եւ հաշվառված են` անկախ նրանից շահագործվում են, թե` ոչ:


• Շրջանառվող մյուս տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օր տուգանվելու է  500 ՀՀ դրամով: Այս կապակցությամբ Բյուրոն կրկին անգամ տեղեկացնում է, որ, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է,  ապա  տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տեւել է ավելի,  քան տասն օր:  Ընդ որում` տուգանքի չափը սահմանված է  յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամը»:

Նույն շարքից