Բիզնես 

2013թ.2,5 անգամ ավելացել է Լեռնային Ղարաբաղից եգիպտացորենի գնումը

analitik.am

2013թ. Հայաստանի թռչնաբուծարանները  2,5 անգամ ավելացրել են Լեռնային Ղարաբաղից եգիպտացորենի գնումը: Այս մասին հունվարի 20-ի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ թռչնաբուծական խորհրդի նախագահ Սերգեյ Ստեփայնանը: Եթե 2012թ. Հայաստանի թռչնաբուծարանները  Լեռնային Ղարաբաղից գնել են 4 հազար տ եգիպտացորեն, ապա 2013թ.` 10 հազար տոննա:

 

«Հուսով ենք մատակարարումները ավելացնել նաեւ 2014թ.:  Կերը մեր աքիլեսյան գարշապարն է: Մենք ավելի վստահ կզգանք, եթե կարողանանք Հայաստանում եւ Ղարաբաղում ստանալ կերի հումքի թեկուզ 30%-ը: Եթե այդ ծրագրին միանա նաեւ կառավարությունը, դա մեզ շատ կօգնի», – հայտարարել է Ստեփանյանը:


Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության բաժնի պետ Աշոտ Հովհաննիսյանը նշել է, որ եգիպտացորենի ցանքատարածությունները ծրագրում են ընդլայնել նաեւ Հայաստանում` հիմնականում Տավուշի մարզում: 2013թ. գյուղատնտեսներին, ի թիվս այլոց,  բաշխվել է  նաեւ հարյուրավոր տոննա եգիպտացորենի սերմ: Դրա շնորհիվ  այդ բույսի ցանքատարածությունները երկու անգամ ավելացել էին. եթե 2012թ. դրանք կազմում էին հազար հա, ապա 2013թ.` 1,8 հազար հա:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության  գյուղատնտեսական զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը նշել է, որ Տավուշի մարզը եգիպտացորեն աճեցնելու տեսանկյունից դիտվում է  որպես առաջնահերթային:

Նույն շարքից