Բիզնես 

Acer-ը 2013-ին ցուցաբերել է շուկայի սպասումներից վատ արդյունք

analitik.am

Էլեկտրոնիկայի թայվանական արտադրող Acer-ը հրապարակել է 2013-ի չորրորդ եռամսյակի արդյունքները: Հաղորդվում է, որ ընկերության պաշարների (հիմնականում ուլտրաբուքեր և սենսորային նոթբուքերի համար բաղադրիչ մասեր) արժեզրկման պատճառով տնօրենների խորհուրդն անցած ուրբաթ որոշում է ընդունել դուրս գրել 44 մլն դոլար: Acer-ը նաև 150 մլն դոլար է ծախսել վերակառուցման և հեռացված անձնակազմին վճարելու համար, ինչի հետևանքով 4-րդ եռամսյակում ընկերության օպերացիոն կորուստը հասել է 274 մլն դոլարի: 

IDC վերլուծական ընկերության տվյալներով՝ անցած տարվա եզրափակիչ եռամսյակում Acer-ն աշխարհում մատակարարել է ընդհանուր առմամբ 5.54 մլն սարք, ինչը 21.4 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արդյունքում ընկերության մասնաբաժինը կրճատվել է 1.4 տոկոսով՝ հասնելով 6.7 տոկոսի: 

2013-ի տվյալներով՝ Acer-ի եկամուտը կազմել է 12 մլրդ դոլար, ինչը 16.16 տոկոսով զիջում է 2012-ի ցուցանիշին: 
Տարեկան մաքուր կորուստը կազմել է 685 մլն դոլար (20.6 մլրդ թայվանական դոլար): Համաձայն Bloomberg-ի հարցման՝ փորձագետները կանխատեսել էին միջինը 15.1 մլրդ թայվանական դոլարի տարեկան կորուստ:

Նույն շարքից