Բիզնես 

Ճապոնական ավիաընկերությունը ներողություն է խնդրել եվրոպացիներից

analitik.am

Երկուշաբթի All Nippon Airways (ANA) ընկերությունը ներողություն է խնդրել գովազդային տեսահոլովակի համար, որը, ինչպես համարում են հաճախորդները, պարունակում է ռասիստական պատկերացումներ: Ընկերությունը դեռևս չի որոշել գովազդը հետ կանչել հեռուստատեսությունից:

Գովազդը հեուստաեթերում հայտնվել է շաբաթ օրը: Դրանում ANA-ի համազգեստով երկու ճապոնացի քննարկում են, թե ինչպես կարող են բարձրացնել ընկերության իմիջը՝ որպես միջազգային բեռնափոխադրողի: Նրանցից մեկն առաջարկում է փոխել ճապոնացի ժողովրդի կերպարը, երկրորդը համաձայնվում է և հագնում բաց գույնի կեղծամ և երկար ռեզինե քիթ:

Ճապոնիայում կարծում են , որ Արևմուտքի երկրները սովորաբար ունեն բաց գույնի մազեր, կապույտ աչքեր և երկար քիթ: Գովազդը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերի անգլախոս ներկայացուցիչների մոտ:

Նույն շարքից