Բիզնես 

Եվրահանձնաժողովը հրաժարվել է «Հարավային հոսքից»

analitik.am

Եվրահանձնաժողովը որոշել է պայմանավորվել «Գազպրոմ»-ի հետ «Հարավային հոսքի» հարցով՝ չվերանայելով տարանցիկ երկրների հետ կնքած միջկառավարական համաձայնագրերը: Այս մասին «Վեդոմոստի» թերթին հաղորդել են էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարի ներկայացուցիչ Գյունտեր Էտինգերը և Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Նովակը:

Նրանք պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ «Հարավային հոսքի» իրավական և տեխնիկական հարցերի շուրջ: Կառավարական համաձայնագրերը վերանայելու մասին խոսք չկա, աշխատանքային խմբի խնդիրն այն է, որպեսզի «Հարավային հոսքը» գործի ԵՄ օրենքների համաձայն՝ ասել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին:

Եվրահանձնակատարի ներկայացուցչի խոսքերով՝ աշխատանքային խմբի աշխատանքի ժամկետները դեռևս որոշված չեն, իսկ Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի հարաբերություններն այժմ կառուցողական բնույթ են կրում:

Եթե կողմերին, այնուամենայնիվ, չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, «Հարավային հոսքը» կարող է կրկնել «Հյուսիսայինի» ճակատագիրը: «Գազպրոմ»-ն արդեն շուրջ մեկ տարի է՝ փորձում է հասնել նրան, որպեսզի ԵՄ-ը թույլ տա Գերմանիայում OPAL գազամուղը (Հյուսիսային հոսքի շարունակություն) դուրս բերվի Երրորդ էներգափաթեթի նորմերից: Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով՝ «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ նման հայց դեռևս չի ստացվել:

Նույն շարքից