Բիզնես 

Կիպրոսում վաճառելու են հյուրանոցները տերերի պարտքերի համար

analitik.am

Կիպրոսի տուրիստական գործակալների ասոցացիան լուրջ մտահոգություն է հայտնել բազում հյուրանոցներ սեփականատերերի անվճարունակության պատճառով բանկերի կառավարման տակ անցնելու կապակցությամբ: Ասոցացիայի հայտարարության մեջ ասվում է, որ գոյություն ունի հյուրանոցների ցանկ, որ վարկային կազմակերպությունները պատրաստվում են վաճառել կամ իրենց կառավորւմը մտցնել:


Նման ցանկերն արդեն հայտնվել են արտերկրի խոշոր տուրօպերատորների ձեռքում: Դա կարող է խնդիրներ հարուցել այն հյուրանոցների համար, որոնք գործարար համագործակցության համաձայնագրեր ունեն: «Նման իրավիճակը կարող է վնաս հասցնել երկրին»,- ընդգծել է ասոցացիան:


Ասոցացիան նշել է, որ կարելի է սպասել օտարերկրյա տուրօպերատորների առաջարկվող փաթեթների կրճատման կամ չեղյալ հայտարարման:

Նույն շարքից