Բիզնես 

Մանկատների շրջանավարտներին կշարունակեն կացարան տրամադրել

analitik.am

Մանկատների շրջանավարտներին կշարունակեն սոցիալական կացարան տրամադրել, հունվարի 21-ին լրագրողներին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:


Պաշտոնյան հիշեցրել է, որ մանկատների շրջանավարտների համար բնակարաններ էին գնվում, ավելի ուշ ծրագիրը փոփոխվել էր: Նոր ծրագրով բնակարանը չի գնվում, այն կառուցվում է: Այսպես, 2013թ.  Մարալիկում այդպիսի 59 բնակարան էր կառուցվել, ընդ որում՝ ոչ միայն մանկատան նախկին սաների, այլեւ նրանց խնամակալ ընտանիքների, ինչպես նաեւ անապահով թոշակառուների համար:


«Ապագայում սոցիալական բնակֆոնդը կշարունակի համալրվել նոր բնակարաններով», – հայտարարել է նախարարը:


Հիշեցնենք, որ 2009թ. ՀՀ Վերահսկիչ պալատը մանկատների շրջանավարտների համար բնակարաններ գնելու ծրագիրն իրականացնելիս զգալի խախտումներ էր հայտնաբերել: Ստուգված 40 բնակարաններից 28-ում ոչ ոք չէր ապրում, իսկ 12-ում էլ պայմանները գրեթե համատեղելի չէին նորմալ պայմանների հետ. չէին փակվում պատուհանները, լոգարանում բաց  լարեր էին, իսկ բնակարանները կահավորվել էին բարձր խոնավություն ունեցող նկուղային հարկերում:

Նույն շարքից