Բիզնես 

Կառավարությունն ընդլայնում է ակցիզավորվող ապրանքների ցանկը

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է այս տարվա ապրիլի 1-ից դրշմապիտակով օծել բազմաթիվ ու բազմապիսի ապրանքներ։ Դրանց թվում են օրինակ օճառը, լվացքի փոշին, ձեթը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն։


Այսինքն՝ նշված ապրանքները մանրածախ առևտրում կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ դրանց վրա կլինեն պետեկամուտների կոմիտեի տրամադրած դրոշմապիտակները։ Այդպիսիք անցած տարվանից արդեն կիրառվում են զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի, հանքային ջրերի շշերի վրա։ Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որում էլ հենց ներառված է վերոնշյալ դրույթը։ Դրոշմապիտակավորելու այս նախաձեռնությունը կառավարությունը պատճառաբանում է տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքարի նկատառումներով»։

Նույն շարքից