Հասարակություն 

Դու մեր տղաների թափված արյան վրայով ես քայլում. Քաղաքացուհուն դուր չէր եկել զոհվածների մայրերի ու այրիների բողոքը

analitik.am

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության մոտ բողոքի ակցիա անող բանակում զոհվածների մայրերի ու այրիների հետ: Սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չեկան, վարչապետը կիսատ թողեց հանդիպումն ու հեռացավ` մինչ այդ հասցնելով Մանվել Գրիգորյանի օգնականին հարցնել, թե ինչու վերջինս չի բաժանել իր փողերը զոհվածների ընտանիքներին:

Հավաքված կանայք վարչապետի հեռանալուց հետո իրենց վորդովմունքը հայտնեցին` նշելով, որ հիմա ամեն ինչ Փաշինյանի ձեռքում է, ընտրել են, որ մարդկանց հարցերը լուծի, եթե Մանվելի ունեցվածքը պետք է վաճառվի, ուրեմն թող պետությունը զբաղվի դրանով. «Պարոն վարչապետ, Ձեր պահվածքը պահվածք չէր»:

Կանայք խնդրում են, որ վարչապետը պարբերաբար հանդիպի իրենց հետ, լսի իրեն հարցերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ակցիայի ժամանակ կանանց էր մոտեցել մի երիտասարդ կին` փորձելով ուղղություն ցույց տալ, թե ինչպես պետք է պայքարել: Նրան հեռացրել էին կառավարության մոտից:

Քիչ առաջ զոհվածների կանանց ու մայրերիին մոտեցավ մեկ այլ կին (կարմիրով նշված) և հարցրեց, թե ինչպե՞ս են մինչև հիմա ապրել. «Եթե իրավիճակը չփոխվեր, չէիք շարունակելո՞ւ լռել»:

Զոհվածի մայրը հայտարարեց, որ իրենք երբեք լռած չեն ապրել:

«Եվ ինչի՞ եք հասել»,-հայտարարեց դժգոհող կինը:

«Դուք չեք կորցրել, ու Աստված չտա, որ կորցնեք, դրա համար չեք հասկանում մեր ցավը»,-ասաց զոհվածի մայրը:

Բողոքող կանանց բողոքից դժգոհ կինն ի վերջո հեռացավ:

«Որ հիմա այստեղ կանգնած ես, շնչում ես, մեր տղաների թափված արյան վրայով ես քայլում, անգնահատող: Չես կորցրել, ինչ գիտես կորցնողի դարդն ու ցավը»,-ասաց զոհվածի մայրը` դիմելով դժգոհ քաղաքացուհուն:

Ակցիան շարունակվում է:

Նույն շարքից