Բիզնես 

«Նաիրիտը» չի մեկնաբանում իր սեփականատիրոջ պարտքերը

analitik.am

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն չի մեկնաբանում ձեռնարկության՝ «Rhiniville Property Limited» հոլդինգի սեփականատիրոջ  պարտքերը: ԻնչպեսNEWS.am-ի թղթակցին հայտնել է  գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, գործարանը հարկ չի համարում  մեկնաբանել իր սեփականատիրոջ պարտավորվածությունները: «Այդ ընկերության պարտավորությունների մասին ու այն մասին, թե ինչպես է նա մարելու դրանք, ավելի ճիշտ կլիննի պարզել հենց նրանից»,-հայտարարել է Հարությունյանը:


Նշենք, որ ժամանակին «Նաիրտը» հանդես էր եկել որպես վարկի երաշխավոր ու փաստացի գործընթացում շահագրգիռ կողմ է հանդիսանում: Այնուամենայնիվ, գործարանի մամուլի քարտուղարը չի հայտնել նաեւ այն մասին, թե «Նաիրիտը» որեւէ կերպ պատրաստվում է Միջպետական բանկի երկրորդ հայցի կապակցությամբ՝ այս անգամ անմիջապես գործարանի դեմ ուղղված: Երաշխավորության  հետ կապված բանկը պատրաստվում է գործարանից 25.183 մլն դոլար բռնագանձել:

Նշենք, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանն այսօր բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի հայցը Rhinoville Ltd-ից 107.95 մլն դոլար չափով պարտավորության բռնագանձման վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Դատա-իրավական տեղեկատվության ռուսական գործակալությունը(ՌԱՊՍԻ):


Հիշեցնենք, որ 2006թ.-ին բանկը Rhinoville-ի համար բացել էր 70 մլն դոլարի չափով վարկային գիծ:


«Նաիրտը» ԽՍՀՄ-ում արհեստական կաուչուկի մենաշնորհային արտադրող էր հանդիսանում: 2006թ.-ին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը  40 մկն դոլարի դիմաց վաճառվեցին Rhinoville ընկերությանը, որը գրանցված է Բրիտանիայում, սակայն ոչ մի կերպ իր մասին տեղեկություններ չէր հաղորդում:


Միջպետական բանկը հանդես է գալիս որպես զարգացման բանկ՝ 100 տոկոսանոց մասնակցություն ցուցաբերելով ԱՊՀ անդամ երկրների պետական կապիտալներին:


Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ:

Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է վճարել 68.6 մլն հիմնական պարտքը, ինչպես նաեւ տոկոսները եւ վարկով վերցրած գումարը: Սկզբում բանկը 25,183 մլն դոլար բռնագանձելու մասին հայց է ներկայացրել, սակայն նիստի ընթացքու հայցվորը մեծացրել է իր պահանջները, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:


Հիշեցնենք, որ բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել: Բանկը մի հայց էլ ներկայացրել է «Նաիրիտին», որը վարկը ստացողն է: Ըստ այդմ, գործարանի սեփականատիրոջիից պետք է բռնագանձվի եւս 25.183 մլն դոլար:

Rhinоville Property Limited ընկերությունը հիմնադրվել է լեհական Samex, ամերիկյան Intertex ու ռուսական «Եվրոգազ» ընկերությունների կողմից:

Նույն շարքից