Բիզնես 

Օլիմպիադայից առաջ Մոսկվան 50 մլրդ դոլար է ծախսել

analitik.am

Սոչիում Օլիմպիադայից առաջ Մոսկվան շուրջ 50 մլրդ դոլար է ծախսել,  սակայն դրանից միայն 6,4 միլիարդն է վերաբերել խաերի նախապատրաստմանը։ Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։


«Օլիմպիական խնդիր լուծելով՝ մենք, իհարկե, զբաղվել ենք նաև տարածաշրջանի  զարգացմամբ», - CNN-ի հետ զրույցում հայտնել է Մեդվեդևը, գրում է «Ինտերֆաքսը»։


Ըստ Ռուսաստանի վարչապետի՝ այդքան գումար ծախսվել է «շատ բարդ ենթակառույցների խնդիրները լուծելու համար, որոնք կուտակվել էին տասնամյակներով»:

Պատասխանելով CNN-ի թղթակցի հարցին, թե խելամիտ է արդյոք Սոչիի զարգացման համար ծախսել 50 միլիարդ դոլար, Մեդվեդևը պատասխանել է.«Եթե խոսենք տարածաշրջանի զարգացման մասին, ապա՝ այո»:


«Առաջին հերթին՝ դա 500 հազար աշխատատեղ է, որը այդ տարածաշրջանում ապրող մարդկանց համար շատ կարեւոր է: Ես չեմ խոսում նույնիսկ նոր ենթակառույցների, նախագծերի, ճանապարհների, կամուրջների, թունելների, երկաթուղու, ջրատարի, էլեկտրականացման մասին. այդ ամենն արված է: Այդ պատճառով էլ, երբ մենք խոսում ենք մեծ թվերի մասին, պետք է հասկանալ, որ դրանք ծախսվել են Ռուսաստանի ամենախոշոր մարզերից մեկի զարգացման համար», - ասել է ՌԴ-ի վարչապետը:

Նույն շարքից