Բիզնես 

ԱՄՆ-ն կրկին տեխնիկական դեֆոլտի եզրին է

ԱՄՆ-ում փետրվարի վերջին կարող են ավարտվել ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են միջազգային ֆինանսական պարտականություններ կատարելու համար: Նման նախազգուշացմամբ ԱՄՆ Կոնգրեսին է դիմել երկրի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:


Դեմոկրատների ու հանրապետականների միջեւ կոմպրոմիսային պայմանավորվածության, ամերիկյան կառավարությանը թույլատրված է շարունակել միջոների պարտք վերցնելը մինչեւ փետրվարի 7-ը: Դրանից հետո երկու-երեք շաբաթների ընթացքում ֆինանսների նախարարությունը կկարողանա պարտքային պարտավորվածությունները մարելու համար օգտագործել, այսպես կոչված, «էքստրաօրդինար միջոցները»՝ յուրացնելով որոշ ֆինանսական ու սոցիալական ֆոնդերի կուտակումները:


Սակայն Լյուն նշել է, որ նախարարությունն այդ միջոցների երկրարատեւ օգտագործման բանական սցենար չի տեսնում: Օբամայի վարչակազմը Սենատից ու Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներից ակնկալում է համապատասխան օրինագծի արտոնում:


Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ որոշում էր կայացվել շարունակել պարտք վերցնելը, ԱՄՆ պետական պարտքը հասել էր 16,7 տրլն դոլարի:

Նույն շարքից