Բիզնես 

eBay-ի մաքուր շահույթը 2013-ին ավելացել է 9%-ով

analitik.am

eBay-ի մաքուր շահույթը 2013-ին ավելացել է 9 տոկոսով և 2012-ի համեմատ կազմել 2.85 մլրդ դոլար՝ ասվում է ընկերության հաղորդագրությունում: Տարեկան եկամուտը կազմել է 16.4 մլրդ դոլար՝ անցած տարվա համեմատ ավելանալով 14 տոկոսով: Մեկ բաժնետոմսի հաշվով մաքուր շահույթը կազմել է 2.18 դոլար: 

Առցանց գնումների ու աճուրդի eBay ծառայության մաքուր շահույթը 2013-ի չորրորդ եռամսյակում ավելացել է 13 տոկոսով՝ 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 850 մլն դոլար: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եկամուտը կազմել է 4.53 մլրդ դոլար՝ 13 տոկոսով ավելի 2012-ի ցուցանիշից:

Նույն շարքից