Բիզնես 

Վրաստանի և Մոլդովայի գինեգործները պայքարում են գերմանացի սպառողների համար

analitik.am

Գերմանիայում վրացական և մոլդովական գինիներն էկզոտիկա են. հնարավոր չէ գտնել խանութներում։ Այն մասին, թե ինչ շանսեր ունեն Վրաստանի և Մոլդովայի գինեգործները գերմանական շուկայում, պարզել է Deutsche Welle-ն։

 

Գերմանական Vossloh կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Բուրկհարդ Շուխմանը վերջապես որոշել է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ գինի արտադրել վրացական գյուղում։ Շուխմանի և նրա գործընկերների սպառման հիմնական շուկան ավանդաբար շարունակում է մնալ Ռուսաստանը, որը 2013թ. չեղյալ համարեց վրացական գինու ներկրման արգելքը, ինչպես նաև ԱՊՀ երկրները։

 

Արևմտաեվրոպական սպառողին գրավելու վրացի գինեգործների փորձերը դեռևս համեստ արդյունքներ են տալիս։ Նման խնդիրներ ունեն նաև մոլդովական գինիները։ Գերմանացի սպառողները հաճախ նույնիսկ չգիտեն, որ Մոլդովան և Վրաստանը գինի են արտադրում։

 

Վրացական և մոլդովական գինիները գերմանացիներին գրեթե հայտնի չեն, նրանց պահանջարկը քիչ է, բացատրում է Weinwirtschaft ամսագրի գլխավոր խմբագիր Հերման Պիլցը։ Այդ պատճառով էլ խոշոր մանրածախ ցանցերի համար շահավետ չէ գնել այդ արտադրանքը։

 

Գերմանիա գինու արտահանման առաջատար է Իտալիան, երկրորդ և երրորդ տեղում են Ֆրանսիան և Իսպանիան։

 

Վրացական և մոլդովական արտադրանքի հիմնական գնորդներն են ազգային խոհանոց ունեցող ռեստորանները և շրջանային ապրանքների մասնագիտացված խանութները, նշում են փորձագետները։

 

Պիլցը կարծում է, որ բարձր արժեքը պատճառներից մեկն է, որ Գերմանիայում վրացական գինիների պահանջարկը ցածր է. գինը տատանվում է 15-25 եվրոյի սահմաններում։

 

Մասնագետները նշում են, որ վրացական և մոլդովական գինիները մեծ հնարավորություններ ունեն գերմանական շուկայում, քանի որ իրենց որակով նրանց արտադրանքը չի զիջում իտալական կամ ֆրանսիական գինիներին։

Նույն շարքից