Բիզնես 

2014-ի ապրիլից Հայաստանում կաթն ու պահածոները պետք է վերահսկիչ դրոշմ ունենան

analitik.am

2014-ի ապրիլից Հայաստանում կաթն ու պահածոները պետք է վերահսկիչ պետական դրոշմ ունենան: «Առեւտրի ու ծառայությունների մասին» օրենքում նման փոփոխության նախագաիծը կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրել է ֆինանանսերի նախարար Դավիթ Սարգսյանը: Ուղղումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:


Պարտադիր դրոշմի մասին պահանջը տարածվում է կաթի ու կաթնամթերքի, սուրճի ու թեյի, ձկնա ու մսամթերքի, ձեթի, մրգային ու բանջարեղենային պահածոների, ջեմերի ու պաղպաղակի, ինչպես նաեւ կոսմետիկայի ու օճառի վրա:


Հիշեցնենք, որ նման միջոց նախորդ տարի արդեն ձեռնարկվել էր գարեջրի ու ոչ ալկոհոլային խմիչքների համար: Ինչպես նախարար Սարգսյանն է նշել, այդ միջոցը նպաստում է արտադրանքի օրինական ծավալների ավելացում:


«Այդ միջոցն ապացուցել է իր արդյունավետությունը ու կարող է կիրառվել այլ ապրանքախմբի նկատմամբ»,-նշել է նա:

Նույն շարքից