Բիզնես 

Ներդրող Կառլ Իկանը մեծացրել է Apple-ում իր բաժնեմասը 500 միլիոն դոլարով

analitik.am

Միլիարդատեր ներդրող Կառլ Իկանը մեծացրել է իր բաժնեմասն Apple-ի բաժնետիրական կապիտալում՝ հասցնելով 3 միլիարդ դոլարի:

 

Twitter-ի իր միկրոբլոգում Կառլ Իկանը հաղորդել է այն մասին, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ձեռք է բերել 500 միլիոն դոլարի Apple-ի բաժնետոմսեր, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը գերազանցել է 3 միլիարդ դոլարի ցուցանիշը:
Թերթի տեղեկություններով՝ Իկանը մեծացրել է իր բաժնեմասն Apple-ում, որպեսզի ճնշում գործադրի ընկերության վրա արժեթղթերի հետգնման հարցում:

 

Նա բազմիցս կոչ է արել ղեկավարությանն անցկացնել արժեթղթերի հետգնում: Այդ հարցը քննարկելու համար Իկանը հանդիպել է ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ:

Նույն շարքից