Բիզնես 

Դոլարն եւ եվրոն աճել են, ռուբլին՝ աննշան նվազել

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 4-ին կազմել է 409.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.19 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 553.87 դրամ (աճել է 1.69 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.62 դրամ (նվազել է 0.02 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 669.43 դրամ (աճել է

1.04 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է 16,440.16 դրամ, արծաթի գինը՝ 253.76 դրամ, իսկ պլատինի գինը՝ 18,161.71 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ: 

Նույն շարքից