Բիզնես 

Տեղի ունեցավ «Արդշինինվեստբանկ»–ի ժամանակակից, վերանորոգված և նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը

«Արդշինինվեստբանկ»-ի ժամանակակից, հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, վերանորոգված և նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 4-ին Աշտարակ քաղաքում:

«Արդշինինվեստբանկ»–ի «Աշտարակ» մասնայուղի (տեղակայված է ք. Աշտարակ, Ն. Սիսակյանի 25/33 հասցեում)
վերաբացմանը ներկա էին «Արդշինինվեստբանկ»-ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, բանկի հաճախորդներ և ղեկավարներ:
Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացման և ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:

«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում, բանկի ղեկավարությունը, մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաև մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել և համապատասխանեցվել են հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին, ինչպես` Երևան քաղաքի, այնպես էլ` Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարևորը բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցում ապահովելն է»,-նշեց Մհեր Գրիգորյանը:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմիզացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է «Արդշինինվեստբանկ»–ի ֆիրմային ոճին:
Հիմնական ցուցանիշներով «Արդշինինվեստբանկ»–ը ավանդաբար ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում է: Ներկայումս բանկի մասնաճյուղային ցանցը` իր 55 մասնաճյուղերով, խոշորագույներից է հանրապետությունում:

Նույն շարքից