Բիզնես 

Նավթի պահանջարկը 2014թ.-ին սպասվածից ավելին կլինի. OPEC

analitik.am

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) համակարծիք է ամերիկացի փորձագետների հետ այն հարցում, որ 2014թ. ամբողջ աշխարհում նավթի պահանջարկը սպասվածից ավելին կլինի։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս կանխատեսումն անելով՝ OPEC-ը հիմնվում է այն փաստի վրա, որ ընթացիկ տարում Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսությունները վերելք են արձանագրում։

 

Իր ամսական զեկույցում կազմակերպությունը մասնավորապես նշել է, որ այս տարի աշխարհում նավթի պահանջարկն այնքան կաճի, որ օրական կհասնի 1.09 մլն բարելի։
 

 

Նույն շարքից