Բիզնես 

Apple-ը արտադրությունից կհանի iPad 2-ը

analitik.am

iPad 2-ը՝ մեծ ժողովրդականություն վայելող Apple-ի պլանշետներից մեկը, արտադրվում ու վաճառվում է արդեն 3 տարի: Սակայն ինչպես իր աղբյուրներին հղում անելով հայտնում է AppleInsider.com-ը՝ նրան կարճ կյանք է մնացել. ընկերությունը որոշել է դադարեցնել արտադրությունը:

iPad 2-ը վաճառքի էր հանվել 2011-ի մարտին: Ի տարբերություն առաջին մոդելի՝ այն բավականին կատարելագործված էր՝ կորպուսն ավելի բարակ է, միջուկը՝ ավելի հզոր, իսկ արտաքինը՝ ավելի կոկիկ: Սարքն աշխատում է A5 երկմիջուկանի պրոցեսորով, ունի 1024×768 խտությամբ էկրան:

AppleInsider.com-ի տեղեկություններով՝ ամերիկյան կորպորացիան որոշել է iPad 2-ը «թոշակի ուղարկել» պահանջարկի անկման պատճառով: Վերջին շրջանում այն ԱՄՆ-ում վաճառվում է 399 դոլարով, սակայն այդ գնով կարելի է ձեռք բերել Retina դիսփլեյով iPad mini:

Նույն շարքից