Բիզնես 

Եվրոգոտու ՀՆԱ-ի աճը գերազանցել է կանխատեսումները

analitik.am

2013-ի վերջին 3 ամիսներին եվրոգոտու տնտեսությունը եռամսյակային արտահայտությամբ աճել է 0.3 տոկոսով: Ընդ որում, հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՆԱ-ն աճել է 0.1 տոկոսով:

Այս առաջընթացը պայմանավորված է հիմնականում Գերմանիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև վերջին 2 տարում առաջին անգամ Իտալիայի տնտեսական աճով: Այսպիսին են Eurostat-ի վիճակագրական տվյալները:

Ցուցանիշները գերազանցել են տնտեսագետների սպասելիքները՝ 0.2 տոկոս:

2012-ի համեմատ՝ ՀՆԱ-ն միջինը աճել է 0.5 տոկոսով՝ 0.4 տոկոս կանխատեսման դեպքում: Երրորդ եռամսյակի համար նախատեսվում է 0.3-0.4 տոկոս աճ:

Եվրամիության բոլոր 28 երկրների ՀՆԱ-ն 4-րդ եռամսյակում աճել է 0.4 տոկոսով՝ նախորդ 3 ամիսների համեմատ, և 1 տոկոսով՝ տարեկան կտրվածքով:

Գերմանիայում ՀՆԱ-ն աճել է 0.4, Ֆրանսիայում՝ 0.3 տոկոսով:

Իտալիայի տնտեսությունը աճել է 2013-ի վերջին 3 ամիսների ընթացքում:

Նույն շարքից