Բիզնես 

BMW-ի նոր մոդելը՝ ստեղծված մեգապոլիսի համար

analitik.am

BMW-ի ներկայացուցիչները պնդում են, որ Active Tourer մոդիֆիկացիայի 2-րդ սերիայի համալրված տարբերակը կդառնա անթերի տրանսպորտային միջոց մեգապոլիսի պայմաններում: Active Tourer-ի թափքը բավականին կոմպակտ է`4342 մմ երկարություն, 1800 մմ լայնություն և 1555 մմ բարձրություն` հաղորդում է auto.vesti.ru-ն:

Արտադրողն ընդգծել է մոդելի սպորտային բնույթը: BMW 2 Series Active Tourer-ը կարող է ունենալ երեք շարժիչ: Որպես հիմնական նշանակված է եռացիլինդր բենզինային ագրեգատ` 1.5լ ծավալով, որը փոխառվել է Mini-ից:

Նոր մոդելը կներկայացվի Ժնևի ավտոսրահում: Ամենայն հավանականությամբ այն կվաճառվի շնորհանդեսից անմիջապես հետո, սակայն արտադրողը չի բացահայտել դրա գինը:

Նույն շարքից